Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Զոհվել են Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը և Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանը

Զոհվել են Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը և Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանը
02.11.2020 | 21:52

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել են Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը և Արցախի հերոս, գնդապետ Սերգեյ Շաքարյանը։ Գնդապետ Սերգեյ Շաքարյանը «Արցախի հերոս» կոչմանն արժանացել էր 2020 հոկտեմբերի 4-ին։ Շաքարյանը կասեցրել էր հակառակորդի բազմաթիվ տանկային ու հետևակային գրոհներ՝ հառակակորդին պատճառելով մեծ կորուստներ։
Պաշտպանության բանակն այսօր հրապարակել է զոհված ևս 11 զինծառայողների անուններ։

Դիտվել է՝ 1902

Մեկնաբանություններ